Թունիսում շարունակվող անկարգություններից տուժել են  Russia Today (RT) ալիքի արաբական տարբերակի՝ Ռուսիա Ալ-Յաումի նկարահանող խմբի անդամները:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, թղթակից Աշրաֆ Սաբբագը, օպերատոր Իգոր Զավիդեյին, եւ օպերատորի ասիստենտ Վլադ Միրզոյանցը ռեպորտաժ են վարել Թունիսի մայրաքաղաքից՝ քաղաքի փողոցներում տեղի ունեցող անկարգությունների մասին, երբ հանկարծակի նրանց ինչ-որ մարդիկ են շրջապատել:

«Ուշադրություն չդարձնելով նախազգուշացումներին, անհայտ անձինք վերցրել են օպերատորից տեսախցիկն ու կոտրել, ապա հարձակվել են խմբի վրա եւ ծեծել են»,- ասված է RT-ի հաղորդագրության մեջ:

Տուժած լրագրողների կարծիքով, հարձակվողների մեջ եղել են ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ: