Ռուսաստանի պետդուման հունվարի 28-ին երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքը, համաձայն որի մարտի 1-ից Ռուսաստանի տարածքում միլիցիայի փոխարեն գործելու է ոստիկանությունը:
Անվանում փոխվում է ՆԳՆ-ի արմատական բարեփոխման շրջանակներում, որը միտված է իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար, գրում է Newsru.com-ը:
Փաստացի, Պետդուման թույլատրել է ապագ ոստիկաններին ծեծել կանանց բացառությամբ նրանցից, ովքեր «հղիության ակնհայտ նշաններ ունեն»: Երբ Պետդումայում բողոքել են այդ կարգի դեմ, փոխնախագահ Օլեգ Մորոզովը ամփոփել է քննարկումը. «Փոփոխությունը չեղյալ է հայտարարվում գենդերային հավասարության սկզբունքներով»:




























