Ոստիկանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները հաղորդում են, որ երեկ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության թմրամոլության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին հաջողվել է առգրավել աննախադեպ ծավալի թմրանյութ. մասնավորապես՝ էքստազիի 42, 000 հաբ եւ մոտ կես կիլոգրամ մաքուր հերոին։
Հիշեցնենք, որ Հայաստանում այս երկու թմրամիջոցն էլ գրեթե անհնար է հայթայթել։ Ի դեպ, երկուսն էլ համարվում են չափազանց վտանգվոր ու թանկարժեք թմրանյութեր։ Էքստազիի մեկ հաբը Հայաստանում մոտավորապես արժե 50 ԱՄՆ դոլար։ Առվրավված թմրամիջոցի ընդհանուր արժեքը հասնում է 2 միլիոն դլարի։




























