Երեւանում կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել: Հուլիսի 23-ին ժամը 23։30-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության եւ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը:

Աղբյուրի նախնական տեղեկություններով՝ կրակոցները հնչել են Խաղաղ Դոնի փողոցում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։