Femen–ի երեք հիմնադիրներից Օկսանա Շաչենկոն Փարիզում ինքնասպան է եղել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է շարժման ներկայացուցիչ Իննա Շեվչենկոն։ «Այո, այո, կարող եմ հաստատել»,–ասել է նա՝ ի պատասխան թղթակցի խնդրանքին հաստատել Շաչենկոյի մահվան մասին տեղեկությունը։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Շաչենկոն կյանքին վերջ է տվել հուլիսի 23-ին Փարիզի իր տանը։
Շաչենկոն կանգնած էր 2008 թվականին Ուկրաինայում հայտնված Femen–ի ակնունքներում։
Շարժման անդամներն իրենց նպատակն են համարում կանանց իրավունքների եւ խոսքի ազատության համար պայքարը, ինչպես նաեւ պայքարն ընդդեմ անբարոյականության եւ սեռական ոտնձգության։ Աղջիկներն իրականացնում են նաեւ քաղաքական միտինգներ եւ միջոցառումներ՝ ի պաշտպանություն նույնասեռ ամուսնությունների եւ ընդդեմ մանկապղծության։
Femen–ի առաջնորդը Աննա Գուցոլն է։ Կազմակերպությունում շուրջ 40 ակտիվիստ կա, որոնք հիմնակնում ուկրաինական բուհերի ուսանողուհիներ են, եւս 300 մասնակիցներ էլ օգնում են ակցիաների իրականացման ժամանակ։
2012 թվականին Ֆրանսիայում գրանցված շարժման մասնակիցները էպատաժային մերկ պրովոկացիաներ են անցկացնում ամբողջ աշխարհում։





























