Մի քանի մարդ է զոհվել, հարյուրավորներն էլ համարվում են անհետ կորած Լաոսում ամբարտակի փլուզման արդյունքում առաջացած հեղեղումների հետեւանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղի KPL գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ աղետը տեղի է ունեցել երկուշաբթի Սանամսկայ շրջանում։ Հիդրոէներգետիկական ամբարտակի՝ իսկ ավելի կոնկրետ լրացուցիչ պատնեշի փլուզումից հետո հեղեղումներ են եղել, որից տուժել են վեց գյուղեր:

Նշվում է, որ ավելի քան 1.3 հազար ընտանիք (6.6 հազար մարդ) մնացել են անօթեւան։