Եթե իշխանությունները չհամաձայնեն խորհրդարանական, ապա նաեւ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել, Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը կդիմի վճռական քայլերի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 31-ին հայտարարեց ինքը՝ Տիգրան Կարապետյանը։
«Մենք համարում ենք, որ երկուսն էլ անարդար են եղել: Պետք ա լինի հերթով»,-հայտարարեց Կարապետյանը՝ նշելով, որ փետրվարի 15-ին բացօթյա համաժողով է հրավիրելու։ Վճռական գործողություններից առաջ Տիգրան Կարապետյանը մտադիր է երիտասարդական ֆորում կազմակերպել, որին կմասնակցեն միայն երիտասարդ պատվիրակները: Այնուհետեւ կլինի ազատամարտիկների հետ հանդիպում, որից հետո՝ փետրվարի 28-ին, կտրվի վճռական գործողությունների մեկնարկը։
Թե հատկապես ինչ գործողությունների մասին է խոսքը, ԺԿ նախագահը հստակեցրեց. «Այսինքն ամեն օր կլինեն հետագա քայլեր. 28-ին հանրահավաք, մարտի 1-ին մոմավառություն, հետո քաղաքական քայլեր, ամենօրյա գործողություններ»։
Տիգրան Կարապետյանը հավելեց, որ իրենց գործողությունների նպատակն արդար երկրում ապրելու ցանկությունն է։





























