ԱՄՆ-ն 8 ֆիզիկական անձի եւ 5 ընկերությունների Սիրիա էլեկտրոնային սարքավորումների մատակարարումների համար ներառել է պատժամիջոցների ցուցակում: Ըստ ԱՄՆ-ի սարքավորումներն օգտագործվել են քիմիական զենքի մշակման ծրագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  ԱՄՆ-ի Ֆիննախի հայտարարությանը:

«Այս 5 ընկերությունները եւ 8 անձինք   Գիտական հետազոտությունների սիրիական կենտրոնի անունից, որը պատասխանատու է սիրական քիմիական զենքի մշակման համար, էլեկտրոնիկայի մատակարարման լայն ցանցի առանցքային տարրեր են համարվում», — նշվում է հաղորդագրությունում:

Ցուցակում Լիբանանի եւ Սիրիայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ Չինաստանի մեկ քաղաքացի: Ընկերությունների թվում լիբանանյան, սիրիական եւ մեկ չինական կազմակերպություն է: