Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում հունվարի 30-ին ավտոտնակ է այրվել եւ կա վիրավոր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգն ստանալուն պես, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել` 14.45-ին:

Մադոյանին պատկանող ավտոտնակում ամբողջությամբ այրվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 45 ԼԼ 434 պետհամարանիշով ավտոմեքենան եւ ավտոտնակի փայտյա տանիքից 15 քմ. մակերեսով հատված:

Հրդեհի հետեւանքով 2-րդ աստիճանի այրվածքներով Սպիտակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա Դավիթ Մադոյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: