«Սովորեցրու եւ սովորիր Վրաստանի հետ» նախագծի շրջանակներում այդ երկիր են ժամանել իտալերենի դասավանդողներ:
Նրանք նախ թրենինգներ են անցնելու, ապա իտալերեն են սովորեցնելու Թբիլիսիի եւ Կախեթիի շրջանի դպրոցների երեխաներին, գրում է «Ռոսբալթը»:
Հիշեցնենք, որ Վրաստանում արդեն հազար օտարերկրացի է գտնվում, որոնք անգլերեն են դասավանդում Թբիլիսիի եւ տարածաշրջանի դպրոցներում: Ակնկալվում է որ այս տարի եւս 500 մարդ կժամանի Վրաստան:




























