ԱՊՀ անդամ-երկրների միջազգային տնտեսական «20 տարի միասին. Համագործակցության փորձ եւ հեռանկարներ» համաժողովը կայանալու է Մոսկվայում մարտի 18-ին:

Համաժողովի շրջանակներում քննարկվելու է ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությանը մինչեւ 2020 թվականը, ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի խնդիրները եւ Ներդրումային համագործակցության միջպետական ծրագիրը:

Համաժողովի ընթացքում կայանալու է ներդրումային նախագծերի ցուցահանդես: Համաժողովի առանձին միջոցառում կլինի «ԱՊՀ բիզնեսի առաջատար» անվանակարգում մրցանակների հանձնումը:

Համաժողովը կավարտվի ամփոփիչ փաստաթղթի ընդունմամբ, NEWS.am-ին հայտնել է ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:

Միջոցառման կազմակերպիչներն եւ ԱՊՀ գործադիր կոմիտեն եւ ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնը: