ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը փետրվարի 1-ին եռօրյա այցով կժամանի Մոսկվա, որտեղ կքննարկի ձգձգված հակամարտություններին, ազգամիջյան սպառնալիքներին, էներգետիկ անվտանգության, մամուլի ազատության եւ Կազմակերպության ուժեղացման ուղիներին վերաբերող խնդիրներ, ասված է Լիտվայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Թվարկված թեմաները ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ժամանակ համարվում են առաջնահերթություններ: Լիտվան ԵԱՀԿ նախագահությունն ստանձնել է հունվարի 1-ից, այն ստանալով Ղազախստանից:

Մոսկվա այցի ժամանակ Աժուբալիսը կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի, ՌԴ Պետդումայի միջազգային հարցրեի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւի, ՌԴ մարդու իրավունքների  խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովի, օմբուդսմեն Վլադիմիր Լուկինի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ մամուլի ներկայացուցիչների հետ:

Մոսկվա ժամանալուն պես «Դոմոդեդովո» օդանավակայանում Աժուբալիսը ծաղկեպսակ կդնի հունվարի 24-ին տեղի է ահաբեկչության վայրում: