ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ կսահմանեն Թուրքիայի դեմ, եթե ամերիկյան բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ն լուրջ տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ, եթե Բրանսոնն ազատ չարձակվի», - հինգշաբթի Վաշինգթոնում կրոնական ազատություններին նվիրված համաժողովում ասել է Փենսը:
«Մենք ողջունում ենք նրան տնային կալանքի տեղափոխելու քայլը, բայց դա բավական չէ»: «Ազատ արձակեք Բրանսոնին հիմա, հակառակ դեպքում դուք հետեւանքների հետ կբախվեք», ընդգծել է Փենսը:



























