Այս տարվա հունվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում Վրաստանի ՆԳՆ-ն հայտնաբերել եւ առգրավել է մոտ 15 կիլոգրամ հերոին: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում, հաղորդում է «Նովոստի-Վրաստան»-ը:

Հերոինից բացի, յոթ ամսվա ընթացքում Վրաստանում բռնագրավվել է սուբոտեքսի եւ սուբոքսինի ավելի քան 7.1 հազար հաբ: ՆԳՆ աշխատակիցները բռնագրավել են նաեւ 1,4 կիլոգրամ կոկաին, մինչեւ 2 կիլոգրամ MDMA եւ 1,2 կիլոգրամ հաշիշ:

Հայտնաբերված դեղերի շարքում մոտ 1 կգ նոր հոգեակտիվ նյութ է եղել: Բռնագրավվել է  մինչեւ 1 կգ հոգեմետ դեղորայք:

Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ վարչությունը շարունակում է անզիջում պայքար թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: