Հունաստանում անտառային հրդեհներից զոհվածների թիվը աճել է՝ հասնելով մինչեւ 87 մարդ, հայտնել է Sputnik Գրեցիան։
Գլխավոր դատաբժշկական փորձագետ Նիկոս Կարակուկիսը հայտնել է 86 դիահերձումների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Աթենքի հիվանդանոցում եւս մեկ տուժածի մահվան մասին։
Հունաստանում այս շաբաթ մի քանի խոշոր անտառային հրդեհներ էին բռնկվել, Ատտիկայում հայտարարվել է արտակարգ դրություն։ Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում 3-օրյա սուգ է հայտարարել, Հունաստանի դատախազությունը սկսել է հետաքննել հրդեհի պատճառները։ Փրկարարական խմբերը շարունակում են կորածներին որոնել։





























