Ֆրանս-նիդերլանդական ավիացիոն հոլդինգ Air France-KLM-ը 335 մլն եվրո է կորցրել անձնակազմի երկարատեւ գործադուլների պատճառով, որոնք Ֆրանսիայում անցկացվել են փետրվարից հունիս պրոֆմիությունների կոչով եւ հաշվապահական հաշվարկի նոր ստանդարտներ վարելու պահանջով: Այս մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով ավիափոխադրողին:
Այս տարվա երկրորդ եռամսյակում ավիաընկերության շահույթը նվազել է մինչեւ 109 մլն եվրո:
Ընդ որում՝ ապիրլից հունիս ընկերության ուղեւորահոսքը աճել է մինչեւ 26 մլն մարդ (+0,8 տոկոս):
Գործադուլների մասնակիցները պահանջում էին աշխատավարձի 6 տոկոսով բարձրացում, սակայն Ֆրանսիայի գլխավոր ավիափոխադրողի տնօրինությունը համաձայն էր միայն 1 տոկոսով բարձրացնելուն եւ որոշ հավելավճարների բարձրացմանը օդաչուների անձնական ցուցանիշները հաշվի առնելով:



























