Ամերիկյան Strand Magazine ամսագիրը հայտնել է, որ կհրապարակի Էռնեստ Հեմինգուեյի մինչ այժմ չհրապարակված պատմվածքը: Այս մասին նշված է պարբերականի կայքում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ 1956 թվականին գրված պատմվածքի գործողությունները տեղի են ունենում Փարիզի Ritz հյուրանոցում: Հեմինգուեյը նկարագրում է զինվորների, որոնք հոգնել են Երկրորդ աշխարհամարտից, սակայն ապագային հույսով են նայում:
«Մեր ամսագրի 55-րդ համարում մենք հպարտությամբ ներկայացնում ենք Էռնեստ Հեմինգուեյի չհրապարակված՝ A Room on the Garden Side («Սենյակը այգու կողմում») կոչվող պատմվածքը»,- նշված է ամսագրի հայտարարության մեջ:





























