Apple-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը: Այս գումարը պատմության մեջ ամենառեկորդայինն է, հաղորդում է Meduza-ն` վկայակոչելով Independent-ին:
Օգոստոսի 1-ին Apple-ը հրապարակել է եռամսյակային զեկույց, որի արդյունքները գերազանցել են վերլուծաբանների մեծամասնության ակնկալիքները: Սա մի քանի տոկոսով ընկերության գնանշումների աճին է հանգեցրել:
Աշխարհում երկրորդ ամենաթանկ ընկերությունը Amazon-ն է: Վերջինիս արժեքը գնահատվում է 880 մլն դոլար:





























