Բելառուսում սպասում են Ադրբեջանից նավթի առաջին խմբաքանակին: Այն Մոզիր է հասնելու Օդեսա-Բրոդի նավթատարով:

Օդեսա-Բրոդի նավթատարը կառուցվել է դեռ անցած դարի 90-ականների կեսերին:

Ծրագրվում էր, որ կասպիական նավթը Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքով կհասնի բալթիական նավահանգիստներ, բայց նախագծի լեհական մասը սառեցվել էր, նավթատարին նոր շունչ են տվել բելառուսները:

Դրանով դեպի Մոզիր նախ վենեսուելական նավթ էր հոսում, այժմ՝ կասպիականը: Խողովակաշարի հզորությունը կազմում է տարեկան 16 միլիոն տոննա, հաղորդում է Բելառուսի համազգային հեռուստաընկերությունը:

Ընդամենը 2011թ. բելառուսական նավթավերամշակող գործարաններն Ադրբեջանից կստանան 4 միլիոն տոննա ադրբեջանական նավթ: