Երեւան-Գյումրի ճանապարհի Մաստարայի հատվածում ձնաբուք է, իսկ ճանապարհն ամբողջությամբ սառցակալած է:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհն ամբողջությամբ ծածկված է ձյան հաստ շերտով, ինչն անանցանելի է դարձրել այն: Մեքենաներից շատերը չեն կարողանում շարժվել:
Ի դեպ, ճանապարհի այդ հատվածով երկար ժամանակ չէին կարողանում անցնել անցնել նաեւ «Արթիկ» ՔԿՀ-ում Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի հիման վրա կայանալիք դատին շտապող Գլխավոր դատախազության դատախազ Հակոբ Մարտիրոսյանը ու վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























