Առաջիկա մի քանի տարում աշխարհի քարտեզին նոր պետություններ կհայտնվեն, որը կարող  է լինել ԱՄՆ նախաձեռնությամբ աշխարհի վերաբաժանման արդյունք:  Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:

Փորձագետի խոսքով, ԱՄՆ պլանի իրականացման ճանապարհին առաջին քայլը Կոսովոյի ճանաչումն էր, որը հարմար հող է ստեղծել Քուրդիստանի հետագա ճանաչման համար: Բայց, Զախարովի խոսքով, Վաշինգթոնի պլանները խաթարել է Թուրքիան: «Ի պատասխան Թուրքիան նախաձեռնեց Կովկասում խաղաղության պլատֆորմի ստեղծում՝ այն քննարկելով նաեւ Ռուսաստանի հետ»,- ասել է Զախարովը:

Նա նաեւ նշել է, որ Հարավային Սուդանի ինքնորոշումն ու իրավիճակն արաբական Աֆրիկայում հենց այդ համատեքստում են: