Իտալական «Ազատություն եւ արդարություն» հասարակական շարժման կանայք որոշել են յուրօրինակ բողոքի գործողություն իրականացնել՝ պահանջելով Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականը. նրանք վարչապետի միլանյան տան վրա վարտիքներ են նետելու:
Շարժմանն աջակցում է La Reppubllica թերթը: Այսկերպ իտալուհիները ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել կանանց մասին նրա արտահայտությունների եւ դոնժուանի համբավի համար, հաղորդում է Daily Telegraph-ը:
Միլանի ոստիկանությունն այժմ հետաքննություն է սկսել սիրառատ վարչապետի դեմ անչափահասների մարմնավաճառությանը մեղսակից լինելու մեղադրանքով:
Իտալիայում նաեւ ակցիա է լինելու «Իտալիան հասարակաց տուն չէ» կարգախոսով:





























