Կառավարությունում այսօր՝ փետրվարի 2-ին ներկայացվել է պետական եկամուտների կոմիտեի 2010թ. տարեկան գործունեության հաշվետվությունը:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքներին ու տրված հանձնարարականների կատարողականներին:

Հաշվետվության քննարկման արդյունքում կառավարության ղեկավարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: