Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, փետրվարի 1-ին, ժամը 18.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկից  բերման են ենթարկել 17-ամյա Ավետիք Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2010 թ. դեկտեմբերին,  բաց դռնից մուտք գործելով Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13 շենքի մի  բնակարան՝ գողացել է «Նոութբուք» համակարգիչ:

Ավետիք Ս.-ն խոստովանել  է նաեւ, որ նույն ժամանակահատվածում,   բաց դռնից մուտք գործելով մեկ այլ բնակարան՝ գողացել է ձեռքի պայուսակ, որի մեջ եղել է գումար:

Ավետիք Ս.-ն  ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: