Բուլղարիայում գործունեություն ծավալող թուրք գործարարը Բուլղարիայի ամենահայտնի գեղեցկուհի, դերասանուհի Յանա Մարինովային առաջարկել է կլորիկ գումարի դիմաց իր հետ մեկ շաբաթ Բոռա Բոռա կղզում անցկացնել։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Posta-ն՝ վկայակոչելով բուլղարական մամուլին։
Թուրք գործարարը, ում անունը չի հայտնվում, Բուլղարիայի մայրաքաղաքում տեղի ունեցած երեկույթներից մեկի ժամանակ ծանոթացել է բուլղար գեղեցկուհու հետ եւ սկսել նրան ամեն օր ծաղիկներ ուղարկել։
Մի որոշ ժամանակ անց թուրք գործարարը փոխել է իր տակտիկան եւ Յանա Մարինովային հրավիրել Մարմարայի կղզիներից մեկում գտնվող իր տուն, ինչպես նաեւ առաջարկել իր հետ մեկ շաբաթ հանգիստ անցկացնել Բոռա Բոռա կղզում, որի դիմաց գեղեցկուհուն առաջարկել է 200 հազար դոլար։
Բուլղարական մամուլի համաձայն՝ Յանան թուրք գործարարի առաջարկները մերժել է։




























