Opel-ը ներկայացրել է GT X Experimental կոնցեպտուալ մեքենան, որը կոչված է գերմանական ապրանքանիշի ապագա քրոսովերներիի մասին պատկերացում կազմելու համար, հաղորդում է Autonews-ը:
Ավտոմեքենայի ընդհանուր երկարությունը 4.06 մ է, ինչը 14 սմ-ով պակաս է ներկայիս Mokka քրոսովերից: Միեւնույն ժամանակ, փոքր ամենագնացը իր տանիքի գծով հիշեցնում է փոքր Adam հեթչբեկը:
Սրահը պատրաստված է մինիմալիստական ոճով`առանց անալոգային կոճակների եւ մեխանիկական անջատիչների, բարակ ղեկով եւ լիովին թվային գործիքային վահանակով, որը միացված է մուլտիմեդիա համալիրի դիսփլեյին:
Opel GT X Experimental-ը հագեցած է էլեկտրական շարժիչով, որի բնութագրիչները չեն հաղորդվում: Այն աշխատում է 50 կՎտժ լիթի-իոնային մարտկոցների բլոկի միջոցով: Ենթադրվում է, որ մեքենան կիսաավտոմատ կառավարման համակարգ ունի:






























