Նախորդ տարի ֆրանսիական բանտերում պատիժը կրող բանտարկյալներից առգրավվել են ավելի քան 40 հազար հեռախոս ու հեռախոսի աքսեսուար։ Le Figaro թերթը գրում է, որ սա 20 տոկոսով ավելին է 2016 թվականի համեմատ։ Ֆրանսիայի բանտերում ֆորմալ առումով բջջային հեռախոսներն արգելված են, սակայն իրականում բանտարկյալներն ակտիվորեն օգտվում են դրանցից, հայտնում է «Միջազգային ֆրանսիական ռադիոն»։

Քրեակատարողական ծառայություններն այդ աճը բացատրում են նախ բանտարկյալների ավելի արդյունավետ խուզարկություններով, երկրորդ՝ բանտարկյալների ավելի ակտիվ ձգտմամբ դեպի բջջային հեռախոսները։ Անօրինական հեռախոսների տարածման դեմ իշխանությունները մտադիր են պայքարել «խլացուցիչների» միջոցով եւ ստացիոնար հեռախոսների ավելացումով, որ բանտարկյալներին կզրկեն հարազատների հետ կապից։