Մեքսիկայի Կանկուն առողջարանային քաղաքում  հայտնաբերվել է ութ դիակ, որոնցից երկուսը անդամատված պոլիէթիլենային տոպրակների մեջ են եղել, հաղորդում է AP-ն:

Տղամարդու եւ կնոջ մարմինները հայտնաբերվել են տաքսու բեռնախցիկում, հաղորդում է Rivera Maya News-ը:

Տաքսու վարորդը մինչ ոստիկանների ժամանելը փախուստի է դիմել: Հայտնաբերվել են անդամատված եւ պոլիէթիլենային տոպրակներում երկու տղամարդկանց մարմիններ: Եւս մեկ տղամարդու կապել եւ կրակել են, մյուսին սպանել են: