Հոնկոնգում անեսթեզիոլոգը սպանել է իր կնոջը եւ 16-ամյա դստերը՝ օգտագործելով ածխածնի օքսիդով լցված յոգայի գունդ:

Դատախազները հայտնել են, որ տղամարդը փչովի գունդը թողել է մեքենայի բեռնախցիկում, գազը տարածվել է եւ սպանել կնոջը եւ աղջկան: Տղամարդն  իրեն մեղավոր չի ճանաչել:

Բացահայտվել է, որ նրա կինն ու ավագ դուստրը մահացել են շմոլ գազի թունավորման հետեւանքով: Մեղադրական կողմը պնդում է, որ բժիշկը մտածված է սպանել կնոջը, քանի որ սիրավեպ ուներ եւ կինը համաձայն չէր ամուսնալուծվել, գրում  է South China Morning Post-ը: