Բոլորը հասկանում են, որ Երեւանի ավագանու ընտրությունները առաջին ընտրություններն են հեղափոխությունից հետո, եւ դա շատ կարեւոր է քաղաքական ենթատեքստի տեսակետից։ Այս մասին օգոստոսի 24-ին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նախաձեռնությունների ազգային կենտրոն հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանը։
Նրա խոսքով՝ ընտրողների կեսը փաստացի ապրում է Երեւանում, այդ տեսակետից Երեւանի ավագանու ընտրությունները չափազանց կարեւոր նշանակություն ունեն. «Նրանից, թե ինչպես կտեղաբաշխվեն քաղաքական կուսակցությունների տեղերը Երեւանի ավագանու ընտրություններում, զգալիորեն կախված կլինի նրանց տեղը խորհրդարանական ընտրություններում»,–պարզաբանել է Թունյանը։
Միաժամանակ, նա հայտարարել է, որ սատարում է ընդգծված միակուսակցական համակարգից հրաժարվելու գաղափարը, որ առաջիկա ընտրություններին, ինչպես եւ հաջորդող ընտրություններին ապահովվի հավասար մրցակցություն։
Միաժամանակ, նա վրդովմունք հայտնեց, որ ՀՀ–ում ոչ մի անգամ երկրի ղեկավարի արդար ընտրություններ, իր կարծիքով, չեն անցկացվել։





























