Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայի Միջին Արեւելքի արդյունաբերության եւ առեւտրի կենտրոնում (OSTIM) 2-րդ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան տեղի ունեցած պայթյունի վայրից 1 կմ հեռավորության վրա գտնվող ավտոներկերի արտադրությամբ զբաղվող գործարանում։ որոշ տվյալների համաձայն՝ պայթել է հեղուկ գազ տեղափոխող մեքենա։
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտնել է , թե 2-րդ պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորների թիվն անցնում է 15-ից։
Նշենք, որ փետրվարի 3-ի առավոտյան Անկարայի արդյունաբերական թաղամասում գտնվող Mega Center-ի բաժիններից մեկում, որը զբաղվում է գեներատորների արտադրությամբ, ուժգին պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 7 հոգի, կա 38 վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառ կարող էր հանդիսացած լինել գազի արտահոսքը։
Պայթյունից հետո դեպքի վայր էր ժամանել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով տեղեկություններ է ստացել պայթյունի հնարավոր առաջացման մասին։
Էրդողանի հեռանալուց 40 րոպե անց հնչել է 2-րդ պայթյունը՝ գեներատորների արտադրության վայրից 1 կմ հեռավորության վրա։


























