Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ձերբակալվել է թուրք գործարարներից խաբեությամբ մեծ գումարներ շորթած եւ իրեն հայուհի ներկայացրածՍերթիլ Քոջադոլին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակիցները Դիարբեքիրում հայտնաբերել են Թուրքիայի մի քանի նահանգներում թուրք գործարարներին հայուհի Մաթլիդա Սարսարյան անվամբ ներկայացած եւ մեծ գումարներ շորթած Սերթիլ Քոջադոլին, ում նկատմամբ բացված է 17 տարբեր դատական գործեր՝ խաբեությամբ, գողությամբ եւ կեղծարարությամբ զբաղվելու համար։
Սերթիլ Քոջադոլը, ով ամեն առիթով շեշտել է, թե հայկական Սփյուռքի հետ լուրջ կապեր ունի, Թունջելիի Փուլումուրի շրջանում PKK-ի հետ բանակցությունների արդյունքում կարողացել է ձեռք բերել հանքավայր, սակայն չի վճարել PKK-ին խոստացած գումարը եւ անհետացել։ PKK-ի զինյալները Քոջադոլին գտնելու համար առեւանգել էին հիշյալ ընկերության 2 աշխատակիցների։
Իրեն հայուհի ներկայացրած կնոջը անունը անցել է նաեւ «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալված Թուրքիայի հատուկ նշանակության գնդի նախկին փոխհրամանատար Իբրահիմ Շահինի ցուցմունքներում։ «Հարավ-արեւելքում հայերին տնավորում է, նրա հետեւից եմ ընկած»,-ասել էր Իբրահիմ Շահինը։





























