«Իհարկե, ցանկալի կլիներ, բայց չեմ կարծում, որ Կիպրոսը ճանաչի, այն էլ` առաջինը, Արցախի անկախությունը, որովհետեւ այստեղ կան մի շարք խնդիրներ: Կիպրոսը ԵՄ անդամ երկիր է եւ իր գործունեության մեջ պետք է առաջնորդվի ԵՄ կողմից շարադրված կանոնների համաձայն: Կարծում եմ, Կիպրոսը միայն մեկ դեպքում կգնա այդպիսի քայլի` եթե Ադրբեջանը ճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը: Այդ ժամանակ Կիպրոսի Հանրապետությունն անմիջապես կճանաչի Արցախի անկախությունը` որպես նմանատիպ մի քայլ»,- պատասխանելով «Առավոտի» հարցին` կիսո՞ւմ է որոշ վերլուծաբանների կարծիքը, թե հարմար պահի Կիպրոսը կլինի այն երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Պատմություն
Տեղադրություն




























