Փետրվարի 4-ին բողոքի զանգավածային գործողություններ սպասվում են ոչ միայն Եգիպտոսում, այլ նաեւ Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում եւ Եմենում։
Սիրիայում բողոքի ակցիաներ տեղի կունենան «կամայականության եւ կոռուպցիայի» դեմ։ Հորդանանում զանգվածային գործողություններին կմիանան իսլամիստները։ Նրանք իշխանություններին կոչ են անում երկրում անհապաղ բարեփոխումներ սկսել։
Լիբանանում բողոքի ակցիան տեղի է ունեցել Բեյրութում եգիպտական դեսպանության շենքի առջեւ։ Այնտեղ մի քանի հազար սուննիներ են հավաքվել։
Նրանք դեմ են ազատական «Հըզբոլլահի» առաջնորդներից մեկին երկրի վարչապետ ընտրվելուն եւ վախենում են, որ կառավարությունը կարող է հայտնվել շիաների ձեռքին։ Ոստիկանությունը ցրել է ամբոխը։
Հանրահավաք՝ այս անգամ ի պաշտպանություն իշխանություների, կազմակերպել են նաեւ Եմենի բնակիչները։ Մայրաքաղաք Սանային կենտրոնական հրապարակ է դուրս եկել շուրջ 20 հազար մարդ։ Նրանց հարեւանությամբ բողոքի ակցիա են անցկացրել նաեւ ընդդիմադիրները։
Երկու ցույցերն էլ խաղաղ են ավարտվել։ Զինվորականությունը եւ իրավապահները չեն խառնվել եւ իրադարձությունններին հետեւել են կողքից։





























