Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ղեկավարի ընտրությունները կկայանան այս տարվո հոկտեմբերի 21-ին: Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 30-ի նիստում:

Նշենք, որ Բերքաբեր համայնքի  ղեկավար Արթուրիկ Մադաթյանը, ով գյուղապետ էր ընտրվել 2016-ի սեպտեմբերի 18-ին, այս տարվա հուլիսի 17-ին հրաժարական էր ներկայացրել: