ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պատասխանել 90-ական թվականներին քաղաքական սպանությունների մասին հարցին։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների փորձին՝ պարզել ՀՔԾ պետի դիրքորոշումը այն հարցի շուրջ, թե արդյոք կա այդ սպանությունների գործով հետաքննություն, Խաչատրյանը խոսակցությունը շեղել է հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ընդհանուր առմամբ. «Եթե խոսքն այն մասին է, թե կա չբացահայտված գործ, ապա, իհարկե, քննություն կանցկացվի։ Չեմ հասկանում՝ ինչի մասին եք խոսում»,–հայտարարեց նա։
Նշենք, որ 90-ական թվականներին Հայաստանում մի շարք քաղաքական սպանություններ են տեղի ունեցել:։





























