Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը եւ վարչապետը։

Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի եւ Տարո Կոնոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: