69-ամյա ավստրալացի ռեժիսոր Ջ. Ռիքեթսոնը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Կամբոջայում լրտեսության մեղադրանքով, հայտնում է AFP-ն:

Ջեյմս Ռիքեթսոնը կալանավորվել էր նախորդ տարվա հունիսին այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը, որը պատկանել է ռեժիսորին, անցել է Կամբոջայի ազգային փրկության կուսակցության կազմակերպած հանրահավաքին հավաքված ամբոխի վրայով։  

Մի քանի ամիս անց կուսակցությունը ցրվել է, որը թույլ է տվել Կամբոջայի վարչապետ Հուն Սենին ամրապնդել իր կուսակցության դիրքերը խորհրդարանում։

6 օր տեւած դատավարությունից հետո դատավոը 69-ամյա Ռիքեթսոնին լրտեսության երկու մեղադրանքով մեղավոր է ճանաչել։

Իշխանությունները ռեժիսորին մեղադրում են Կամբոջայի դեմ երկար տարիներ շարունակ լրտեսություն իրականացնելու մեջ։

Human Rights Watch–ի ներկայացուցիչ Փիլ Ռոբերթսոնը դատապարտել է դատարանի որոշումը՝ անվանելով այն ռեժիսորին իշխանության եւ ընդդիմության քաղաքական խաղերում օգտագործելու փորձ։ Ռոբերթսոնը հավելել է, որ ակնալում է Կամբոջայի իշխանություններից այդ դատավճռի վերանայում։