Այսօր՝ օգոստոսի 31-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթական նիստում կայացրել է որոշում՝ Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ: Արտահերթ ընտրությունների համար ձեւավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝

 Հայաստանի Հանրապետական կուսակցություն `  262-ական,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 140-ական,

«Ելք» կուսակցությունների դաշինք `  41-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 32-ական:

 Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով  կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը` մինչեւ ժամը 18.00-ն: