Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին վավերացրել է օրենքը, որով իշխանություններին իրավունք է տրվում վերահսկել սոցիալական ցանցերի օգտատերերին երկրում համացանցի վերահսկողության խստացման շրջանակներում, փոխանցում է AFP-ն։

Լրատվամիջոցների կարգավորման հարցերով գերագույն խորհուրդը լիազորված կլինի հետեւել եւ վերահսկել այն մարդկանց, որոնց հաշիվները սոցցանցերում կամ բլոգներում կունենան ավելի քան 5000 հետեւորդներ։

Խորհուրդը լիազորված է կասեցնել կամ արգելափակել ցանկացած անձնական հաշիվ, որը կհրապարակի ֆեյք նորություններ կամ նյութեր, որոնք կխախտեն օերնքը, բռնություն կամ ատելություն կքարոզեն։