Մյանմայի դատարանը Reuters լրատվական գործակալության երկու լրագրողներին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Լրագրողները ներկայացնում էին ռոհինջա ազգային փոքրամասնության ներկայացուցիչների վիճակը: Նրանք մեղավոր են ճանաչվել ապօրինի կերպով գաղտնի տեղեկատվություն ստանալու համար: Մասնավորապես, դատարանը գտնում է, որ գործակալության աշխատակիցները իսլամ դավանող ռոհինջա ժողովրդի շուրջ իրավիճակը լուսաբանելիս խախտել են Մյանմայի պետական գաղտնիքի մասին օրենքը:

Դատապարտված 32-ամյա Վա Լոնը եւ 28-ամյա Սոյե Օոն Մյանմայի քաղաքացիներ են: Լրագրողները ձերբակալվել էին 2017 թվականի դեկտեմբերին: Reuters-ի գլխավոր խմբագիր Ստիվեն Ադլերը տեղի ունեցածը «վշտալի օր» է անվանել Reuters- ի համար, «վշտալի օր»՝ ամբողջ աշխարհի մամուլի համար»: