Աֆղանստանի արեւելյան Փաքտիկա նահանգում երկուշաբթի անհայտ անձինք հարձակվել են 3 դպրոցների վրա: Այս մասին հայտնել է 1TV-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Նրա տեղեկություններով՝ դպրոցներից մեկի վրա ընկել է հրթիռային արկ, մյուս երկու ուսումնական հաստատությունների վրա ռումբեր են ընկել: Տուժածների կամ զոհվածների մասին տեղեկություններ չկան: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Երկրում գործող ծայրահեղական ոչ մի խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել:





























