ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին կոչ է արել ապամիջուկայնացման հարցում չշտապել: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Մոնտանայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը նշել է, որ գոհ է Կիմի հայտարարությամբ, որը հույս էր հայտնել, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը տեղի կունենա Թրամփի նախագահության ընթացքում: «Սա անչափ հաճելի էր»,- նշել է Թրամփը: «Ես լավ կանխազգացում ունեմ: Ես նրան դուր եմ գալիս, նա ինձ է դուր գալիս, ով իմանա՝ ինչ տեղի կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը:





























