Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել: Այցի շրջանակում նա կհանդիպի երկրի նախագահ Աշրաֆ Գանի հետ, փոխանցում է AFP-ն:
Նշենք, որ սա նրա երկրորդ այցն է՝ Աֆղանստանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թարմացված ռազմավարության հրապարակումից հետո մեկ տարի անց:
Նշվում է, որ թալիբների դեմ աննշան առաջընթաց կա աֆղանստանյան կամ ամերիկյան ուժերի կողմից:
Աֆղանստանը եւ միջազգային խաղացողները ջանքեր են գործադրում «Թալիբանի» հետ խաղաղ բանակցություններ վարելու շուրջ, սակայն վերջինը չի ցանկանում ներկայիս իշխանությունների հետ բանակցություններ վարել:





























