Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ծավալվող արդյունավետ քաղաքական երկխոսությունը խարսխված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, որն ամուր հիմք է հանդիսանում առավել ընդլայնելու եւ զարգացնելու մեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունը:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»:



























