Մայրաքաղաքում իր պարտականությունները ոչ պատշաճ կատարող «Սանիթեկ» ընկերության դեմ ինքնատիպ բողոքի ակցիա է իրականացվել Հարավ-արեւմտյան թաղամասում:

Հարավ-արեւմտյան  Բ2 թաղամասի Անդրանիկի փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետին հարակից միրգ-բանջարեղենի խանութների աշխատողներն աղբը թափել են  ճանապարհի երթևեկելի մաս` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով արդեն տեւական ժամանակ առկա աղբահանության խնդրի դեմ: