Իրաքի կառավարությունը ուրբաթ Բասրայում արտակարգ դրություն մտցնելու մասին է  հայտարարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ-Հադաս»-ին:

Երկուշաբթի երկրի հարավում վերսկսված բողոքի ցույցի մասնակիցները հրկիզել էին Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքի չորս նախագահական պալատներից մեկը:

Հինգշաբթի երեկոյան Բասրայում ցուցարարները հրկիզել էին իրանամետ քաղաքական կուսակցությունների եւ շարժումների գրասենյակները, իսկ ուրբաթ` իրանական հյուպատոսությունը:

Երկուշաբթիից Բասրայում անկարգություններ են: Այս օրերին հազարավոր ցուցարարներ, որոնք իշխանություններից պահանջում են բարելավել քաղաքում մաքուր խմելու ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը, անժամկետ բողոքի ակցիաներ են անցկացնում, որոնք արդյունքում իրավապահների հետ բախումների են վերածվում: