ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախկին օգնական Ջորջ Պապադոպուլոսը 14 օր բանտում կանցկացնի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նա մեղավոր է ճանաչվել ՀԴԲ-ի գործակալներին կանխահայտորեն կեղծ ցուցմունք տալու համար, որոնք ուսումնասիրում են 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը:
2017 թվականի հոկտեմբերին Պապադոպուլոսն իրեն մեղավոր էր ճանաչել այդ հանցագործության կատարման համար: Նա փորձել էր թաքցնել կամ նվազեցնել իր շփումները ռուսական ներկայացուցիչների հետ, որոնցից մեկն առաջարկել էր Թրամփին Հիլարի Քլինթոնի վերաբերյալ վարկաբեկող տեղեկատվություն տրամադրել:




























