Հունաստանի ոստիկանությունը կալանավորել է 8 ցուցարարի, որոնք Սալոնիկում մասնակցում էին բողոքի ցույցի ժամանակ անկարգություններին՝ ուղղված Աթենքի ու Սկոպյեի միջեւ հունիսին կնքված համաձայնագրի դեմ, որով հարեւան երկիրը պետք է վերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kathimerini թերթը։

Թերթի տվյալներով՝ ցուցարարների խմբերի եւ ոստիկանների բախումների հետեւանքով 15 ոստիկան է վիրավորվել, նրանց առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Խուլիգանները կոտրել են Սալոնիկի քաղաքապետարանի շենքի ապակիները, հինգ խանութների ցուցափեղկերը, վնասել են կայանված ավտոմեքենաները եւ այլն։ Քաղաքում անկարգությունները տեւել են ավելի քան 3 ժամ