Առնվազն 84 մարդ է զոհվել Եմենի պրոիշխանական ուժերի և Հուսիտի ապստամբների միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով՝ եմենական նավահանգիտ Հոդեյդայի մոտ՝ Ժնևում նախատեսված խորհրդակցությունների տապալումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP գործակալությանը և բժշկական աղբյուրներին:

Ըստ այդ տեղեկության՝ զոհվածների թվում են իշխանական ուժերից 11 զինծառայող և 73 հուսի:

Եմենի հարցով հակամարտող երկու կողմերի մասնակցությամբ խորհրդակցությունները պետք է սկսվեին սեպտեմբերի 6-ին:  Սակայն խորհրդակցության վայր ժամանել էր միայն Եմենի կառավարության պատվիրակությունը, իսկ Անսար Ալլահի շարժման ներկայացուցիչները հրաժարվել էին  հեռանալ Սանուից, պահանջելով երաշխավորել, որ իրենց չեն կանգնեցնի  Ժնևի ճանապարհին և իրենք խորհրդակցություններից հետո կկարողանան ապահով վերադառնալ: Եմենի արտաքին գործերի նախարար Խալեդ ալ-Յամանիը հուսիտների գործողությունները շանտաժ է որակել։